ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բուժվել կարելի է ծաղիկներով ու գույներով
Երբ դեն եք նետում չորացած ծաղկեփունջը, այդպիսով կարծես ազատվում եք անպետք խնդիրներից: Ծաղիկները ներդաշնակ են դարձնում կյանքը, էներգիա պարգևում, ինչն անհրաժեշտ է մեծ ու փոքր սթրեսները հաղթահարելու համար. այս կարծիքին են բժշկության Ֆիտոթերապիա նորաձև ուղղության նույնքան նորաձև ճյուղի ներկայացուցիչները` ֆլորաթերապևտները:
Բույսերի ու ծաղիկների հոտերը բարերար ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ծաղիկներով զարդարեք բնակարանը, կանաչապատեք տունը, հողամասը ու հետևեք, որ ծաղկամանի մեջ միշտ թարմ ծաղիկներ լինեն: Եթե նման ցանկություն ունենում եք, ուրեմն ձեզ բնությանը մոտիկ լինելու բնական մղումն է առաջնորդում: Թարմ ու բնական ծաղիկներով բուժումը ֆիզիկապես ու հոգեպես մաքրվելու գերազանց միջոց է: Առաջին անգամ «ֆլորաթերապիա» եզրույթն օգտագործել է անգլիացի դոկտոր Էդվարդ Բախը: Նա համարում էր, որ ծաղիկները աճելու ընթացքում մարտկոցների նման կուտակում են էներգիան: Իսկ երբ դրանք պոկում եք, այդ էներգիան նրանք տարածում են` մարդու շուրջ ձևավորելով էներգետիկ տարածություն:
Արդեն նորություն չէ, որ բույսերի բույրերը դրական ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի ու օրգանիզմի պաշտպանական ուժերի վրա: Իսկ տնաբույս թաղարային ծաղիկների վիճակով կարելի է դատել տիրոջ հոգեկան ու ֆիզիկական առողջության մասին:
Հոտավետ խորդենու ու դեղաբուսային երիցուկի բույրերը հանգստացնում են, նպաստում հանգիստ քնին:
Անանուխի հոտը հոգնածությունն է անցկացնում և օժտված է անոթալայնիչ ազդեցությամբ:
Հոգեբանական հետազոտություններով պարզվել է, որ մարդու վրա բարերար ազդեցություն են ունենում նաև գույները:
Օրինակ` դեղինը մենք ընդունում ենք որպես արևի, նոր օրվա, ապագայի գույն: Դեղինը երջանկության սպասման, տաքության ու հարմարավետության գույնն է: Վարակիչ հիվանդությունների ժամանակ, օրինակ, առաջարկվում է դեղին գույն ունեցող իրերով շրջապատել հիվանդին:
Կարմիրը նույնացվում է արյան, նախնադարից մեզ հասած որսի բնազդի հետ, խթանում է նյարդային ու հորմոնալ ակտիվությունը, առաջնորդելու ձգտումը, հաղթանակելու կամքը:Կարմիր երանգ ունեցող ծաղիկներն օգնում են ներքին հիվանդությունների ժամանակ: Իսկ վառ գույնի փոքրիկ ծաղկեփունջը խոհանոցում կբարձրացնի ախորժակը:
Կանաչն այնպիսի հատկանիշներ է արթնացնում , ինչպիսիք են` վճռականությունն ու նպատակաուղղվածությունը: Լայնատերև, մուգ կանաչ գույնի տերևներով բույսը ձեզ կօգնի տրամաբանորեն մտածել ու վերլուծել կատարվածը:
Կապույտ գույնը գիշերվա, հանգստության ու խաղաղության խորհրդանիշ է, տրամադրում է ճանաչողական մտածողության: Գույնի սառը երանգները կարող են մարել անհիմն ագրեսիան: Օգտակար է վառ երկնագույն ծաղիկների առկայությունն այն սենյակում, որտեղ ընտանիքն անցկացնում է հանգիստը:
Սպիտակը օդի, մաքուր մտքերի ու գործերի նշանն է: Խորհուրդ է տրվում հուզական խնդիրների ու ապրումների ժամանակ:
Ճիշտ ծաղկեփունջ կազմելու համար մի շատ պարզ բան պետք է իմանալ, որ սառը գույները մարում, հանգստացնում են գրգռվածությունը, իսկ վառ գույները բարձրացնում են տոնուսը:
Շատ կարևոր է օրգանիզմին ականջ դնելու ունակությունը: Մենք սովոր ենք մեր օրգանիզմից շարունակ պահանջել, օրինակ, լավ ինքնազգացողություն կամ էլ հեզություն, իսկ նա կարող է մեզ հուշել, թե ինչն է իրեն օգտակար ու հետևաբար` բարերար մեզ համար:
Կարդացեք նաև
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...
Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...
Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...
Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...
Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...
Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...
Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...
Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն